Գազանջատումներ կլինեն

Գազանջատումներ կլինեն

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 19-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 18-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նշավան բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Պատկանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Խանջյան, Օգոստոսի 23 (մասնակի) փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։