5 անձի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ անուններ

5 անձի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում․ անուններ

Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։

Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝
1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս
Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան

Ինչու՞մ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյոսը՝ փետի կտոր։
Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։
Լույսը բացվի՝ կհրապարակեմ մի տեսանյութ այդ «հերոսներից» մեկի հերթական անպատիժ քաջագործության մասին։

Ռուբեն Մելիքյան