Միջազգային

Զոհերի մեծ մասը երեխաներ են․ Պակիստանը կրկին հարվածել է Աղֆանստանին

Զոհերի մեծ մասը երեխաներ են․ Պակիստանը կրկին հարվածել է Աղֆանստանին

Պակիստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանի Կունար, Հոստ և Պակտիկա նահանգներին, ինչի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլա Մուջահիդը։
«Անցած գիշեր Պակիստանի բանակը կրկին խախտել է Աֆղանստանի օդային տարածքը և ռմբակոծել Կունար, Հոստ և Պակտիկա նահանգների քաղաքացիական տները։ Հարձակումների հետևանքով զոհվել է 11 երեխա, մեկ կին և մեկ տարեց տղամարդ։ Եվս 14 կին և երեխա վիրավորվել են»,–նշել է Մուջահիդը:

Թեև պաշտոնական Պակիստանը առավոտյան ռմբակոծությունների վերաբերյալ դեռ հանդես չի եկել հայտարարությամբ, փորձագետները դրանք կապում են գրոհայինների հարձակման հետ, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ Պակիստանի տարածքում:

Հիշեցնենք՝ նախօրեին Աֆղանստանին սահմանակից Խայբեր-Պախտունտվա նահանգում մի խումբ արմատականներ գրոհել են Պակիստանի Հասան-Հել շրջանում անվտանգության ուժերի ամրացված անցակետը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image