Արման Մրտեյանը դարձավ բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն

Արման Մրտեյանը դարձավ բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն

Բուխարեստում նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ն ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ 16-ամյա Արման Մրտեյանը 60 կգ քաշային կարգում դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ վաստակելով արդեն երկրորդ արծաթե մեդալը՝ այս անգամ աջ ձեռքով մրցումում։

Հիշեցնենք, որ նախօրեին Մրտեյանը բազկամարտի ձախ ձեռքով մրցապայքարում երկրորդ տեղն էր գրավել՝ զիջելով ղազախ մարզիկին։