ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել իրանական միջուկային ծրագրի ղեկավարների հանդեպ

ԱՄՆ-ն սանկցիաներ է սահմանել իրանական միջուկային ծրագրի ղեկավարների հանդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը սանկցիաներ է սահմանում իրանական միջուկային ծրագրի երկու ղեկավարների հանդեպ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Խոսքը Մաջիդ Աղայիի եւ Աջմադ Սազղարի մասին է։

Իրանցի այս երկու գիտնականները պետք է կատարեն ընտրություն, ըստ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ կամ շարունակեն աշխատել խաղաղ նպատակների համար, հեռու մնալով միջուկային զենք ստեղծելուց, կամ էլ հայտնվեն սանկցիաների տակ։ Նա նկատել է, որ հետագայում եթե Իրանը շարունակի միջուկային սպառնալիքներով առաջ գնալը, իրանական վարչակազմի վրա ճնշումները կավելանան: