Եթե Քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին

Եթե Քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին

Այսօր մի խումբ իրավաբանների կողմից ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հաղորդում ներկայացվեց գլխավոր դատախազությանը։ Նախաձեռնողը Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն էին։ Նրանց հետ դատախազություն էին եկել այլ հեղինակավոր իրավաբաններ, հասարակական գործիչներ, քաղաքացիներ։

Նախկին փոխոստիկանապետ, արդարադատության գեներալ Գագիկ Համբարձումյանին հարցրինք՝ Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով կարելի է մեղադրանք առաջադրել Նիկոլ Փաշինյանին․

«Այդ Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու տասնյակ հոդվածներ կան, բայց առաջինը հայրենիքի դավաճանության հոդվածն է, իշխանության չարաշահումն է, պետական բյուջեի յուրացման հոդվածն է, և ես այդպես կարող եմ շատ կերկար թվարկել։ Նա հանցագործ է, թշնամի հանցագործ, որին պետք է դատել, բայց նախ պետք է վռնդել իշխանությունից»,- ասաց Համբարձումյանը։ 

Արդարադատության գեներալ- մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ նշեց․

«Մենք միամիտ չենք, մենք հասկանում ենք, որ այսօրվա՝ թուրքի ոտքերը լիզողի դատախազությունն ու իրավապահ համակարգը որևէ իրավական հետևանքի չի արժանացնելու։ Մենք ընկերներով երբ մտերմաբար զրուցում ենք, ասում ենք՝ եթե քրեական օրենսգիրքը խփես Նիկոլ Փաշինյանի գլխին, հոդվածների կեսից ավելին կմնա նրա ուսերին։ Այնպես, որ մենք վերջին հաշվով հավատում ենք ժողովրդի այս համախմբմանը։ Տեսեք, որ արդեն առանձին օջախներով բավականին լուրջ ակցիաներ են իրականացվում՝ այսօր Տիգրանաշենն է փակվել, քիչ առաջ Չարենցի փողոցն է փակվել, այնպես որ սա շարունակվելու է, և պետք է սրանց ականջներից բռնել ու աշխատասենյակներից դուրս շպրտել»,- ասաց Պետրոսյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։