Չորս մարդ է զոհվել ամերիկյան Նյու-Ջերսիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Չորս մարդ է զոհվել ամերիկյան Նյու-Ջերսիում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով

Առնվազն չորս մարդ է զոհվել ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Ըստ հրապարակման, երկու մարդ զոհվել է տեղում, իսկ երկուսը մահացել են հիվանդանոցում։

Եվս երեք հոգի էլ հրազենային վիրավորումներով հոսպիտալացվել են։ Պատերսոնի քաղաքապետը չի բացառել, որ կրակոցները կարող են լինել տեղի հանցախմբերի բախման հետեւանք։ Դեռեւս ձերբակալվածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները, իրականացվում են կասկածյալների որոնողական աշխատանքներ։