Թրամփը սպառնացել է դպրոցներին զրկել ֆինանսավորումից

Թրամփը սպառնացել է դպրոցներին զրկել ֆինանսավորումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կզրկի ամերիկյան դպրոցներին ֆինանսավորումից, եթե առաջիկա ուսումնական տարվա մեկնարկին նրանք չվերաբացվեն։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։ «Ֆինանսավորումը կարող է դադարեցվել, եթե նրանք չվերաբացվեն»,- հայտարարել է նախագահը։

Իհարկե, Սպիտակ տան ղեկավարը չի մոռացել մեղադրել դեմոկրատներին՝ համավարակը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։ Նա նաեւ նշել է, որ շատ երկրում դպրոցները բացվել են, եւ խնդիրներ չկան։