Որքան արժեն Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերը

Որքան արժեն Երևանում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերը

Մարզահամերգային համալիրում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային երրորդ օրն է։ Այսօր՝ ապրիլի 17-ին, կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի A, B ենթախմբերի մրցելույթները:

Ի դեպ, այսօրվանից Ծանրամարտի Եվրոպայի առաջնության տոմսերը այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև մարզահամերգային համալիրի տոմսարկղերից։

Նշենք, որ տոմսերի արժեքը ապրիլի 15-22՝ 1000 - 10000 դրամ է, իսկ ապրիլի 23-ի համար 4000-18 000 դրամ: