Դուք չգիտե՞ք՝ ինչն ինչոց է․ եզդի համայնքապետը՝ հրաժարականի մասին

Դուք չգիտե՞ք՝ ինչն ինչոց է․ եզդի համայնքապետը՝ հրաժարականի մասին

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իմքայլական իշխանությունները սկսել են հարձակվել այն համայնքների ղեկավարների վրա, որոնք, ըստ իրենց, անհրաժեշտ թվով ձայներ չեն ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի պահանջով հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել նաև եզդիաբնակ Օթևան (Բայսզ) համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանը։ Գևորգյանի պահանջը պայմանավորված է նրանով, որ անհրաժեշտ թվով ձայներ չեն ապահովվել Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Օթևանի համայնքապետ Ջամալ Սալմոյանը «Հրապարակի» հետ զրույցում շատ բան չասաց, սակայն հաստատեց, որ պատճառը խորհրդարանական ընտրություններն են։ «Ինչ-որ կա ես ասելու բան չունեմ», - ասաց նա։

Հարցին՝ պատճառն այն է, որ քի՞չ ձայներ են տրվել ՔՊԿ-ին, Սալմոյանը պատասխանեց․ «Դուք չգիտե՞ք՝ ինչն ինչոց է։ Ընտրությունների հետ է կապված»։