Իրանը խոստացել է Ուկրաինային ձերբակալել ուկրաինական օդանավի խոցման բոլոր մեղավորներին

Իրանը խոստացել է Ուկրաինային ձերբակալել ուկրաինական օդանավի խոցման բոլոր մեղավորներին

Իրանը պատասխանատվություն է ստանձնել մեկ շաբաթում ձերբակալել բոլոր վեց կասկածյալներին, որոնք կասկածվում են Թեհրանի երկնքում «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության քաղաքացիական նշանակության ուղեւորատար Boeing օդանավի խոցման մեջ։ Այս մասին հայտնում է EADaily-ն։ Համապատասխան պայմանավորվածությունը Կիեւի եւ Թեհրանի միջեւ ձեռք է բերվել նախօրեին՝ իրանա-ուկրաինական բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Թեհրանում։ Այժմ արդեն Ուկրաինան ակնկալում է, որ կստանա փաստաթղթային հավաստիացում նշված վեց անձանց ձերբակալման եւ ըստ արժանվույն պատասխանատվության ենթարկման՝ ձերբակալման ակտի եւ դատավճռի տեսքով։ Սակայն Ուկրաինայում բավարարված չեն, որ այն հոդվածը, որը մեղսագրվում է կասկածյալներին, նախատեսվում է մինչեւ երեք տարվա բանտարկություն, ըստ իրանական օրենսդրության։ Կիեւում կարծում են, որ պետք է հասնեն այն բանին, որ մեղավորները ստանան արդարացի պատիժ։