Վարդան Աթաբեկյանը Բորիս Ավագյանին առաջարկել է դառնալ իր օգնականը

Վարդան Աթաբեկյանը Բորիս Ավագյանին առաջարկել է դառնալ իր օգնականը

 Բորիս Ավագյանի աղմկահարույց ասուլիսից եւ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո  Ազգային ժողովի «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանը որոշել է առաջարկել նրան իր օգնականը դառնալ՝ հասարակական հիմունքներով, որպեսզի գերիների վերադարձի հարցով աշխատանքային խումբ ձևավորվի եւ գործընթացը չկասեցվի։

Վարդան Աթաբեկյանը մեզ հետ զրուցում ասաց, որ իր համար շատ տարօրինակ էր, որ երեկ Արցախի իշխանությունները նման պահվածք դրսևորեցին՝ ըստ էության փորձելով իրենց սկսած գործընթացը կասեցնել։ Նաև հույս հայտնեց, որ Ավագյանը կհամաձայնվի ընդունել իր օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը՝ իրեն օգնելով այդ հարցով։

Մանրամասները՝ ավելի ուշ։