Ապագայի իմ տեսլականը

Ապագայի իմ տեսլականը

Չեմ հիշում, թե արդեն քանի տարի, ժամանակ առ ժամանակ ես փորձում եմ ներկայացնել ապագայի իմ տեսլականն ամբողջությամբ կամ ոլորտ առ ոլորտ: Որքան հիշում եմ, պատերազմից հետո ներկայացրել էի հումանիտար ոլորտների (կրթություն, գիտություն եւ այլն) կառավարման վերաբերյալ իմ մոտեցումները: Այսօր փորձեմ ներկայացնել ընդհանրապես հայոց պետության իմ պատկերացումները՝ առանց ոլորտային բաժանումների: Նախկինում դա ներկայացրել եմ ֆեյսբուքյան հարթակում, սակայն պատերազմում մեր խայտառակ պարտությունը ստիպում է ճշգրտումներ մտցնել դրանցում: Ներկայացնեմ ըստ քայլերի հաջորդականության:

1. Իշխանությունից հեռացվում են (նախքան արտահերթ ընտրությունները, իսկ դրա անհաջողության դեպքում՝ ընտրություններով կամ հետընտրական զարգացումներով) Փաշինյան Նիկոլը եւ ուսապարկերի նրա թայֆան:

2. Կազմվում է ժամանակավոր կառավարություն, որի առջեւ դրվում են մի շարք արտակարգ խնդիրներ.
ա) ներհասարակական մթնոլորտի բարելավում
բ) անվտանգության խնդիրների լուծում՝ բանակի բարեփոխումների ծրագիր, տնտեսական բարեփոխումների ծրագիր, հումանիտար ոլորտների բարեփոխումների ծրագիր, իրավական բարեփոխումների ծրագիր (իրավականը՝ վերջում, քանի որ գաղափար կա վերադառնալու կառավարման կիսանախագահական համակարգին, ինչը լայն քննարկում է պահանջում), արտաքին անվտանգային խնդիրների լուծում:

3. Իրականացվում է արտաքին քաղաքականության ուղղությունների ճշգրտում պետական արժանապատվության հիման վրա. նույնը՝ անմիջական հարեւանների հետ հարաբերությունների հաստատման հարցում: 

4. Կազմակերպվում է Փաշինյան Նիկոլի եւ ուսապարկերի նրա թայֆայի բաց դատավարություն: 

5. Իրականացվում են Սահմանադրության փոփոխություն եւ արտահերթ ընտրությունների անցկացում: 

Առանձին ոլորտների կամ հատվածների բարեփոխումների ժամկետները որոշվում են ոչ թե ապրիորի, այլ ելնելով այդ բարեփոխումների բովանդակությունից եւ տրամաբանությունից: Նույնը վերաբերում է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դրանք չպետք է դիտարկվեն որպես ինքնանպատակ, այլ որպես բարեփոխումների ողջ սպեկտրի ավարտական փուլ: Ինչը նշանակում է, որ ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունւմ առաջիկա հարյուրամյակներում չեն կարող տեղի ունենալ կառավարման համակարգի փոփոխություններ կամ, որ ավելի անընդունելի է, ազգաբնակչության զանգվածային ընդվզումներ: Եթե ընդհանուր գծերով ներկայացված այս տեսլականը կյանքի կոչվի, ապա մենք կարող ենք վստահորեն մեր հետնորդներին թողնել բարեկեցիկ եւ երջանիկ կյանքով ապրող քաղաքացիներով հզոր հայրենիք:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ