Գալիս բարևում են ՔՊ-ականին, գնում ընտրության, դուրս գալիս ու ասում՝ շնորհակալ ենք, ամեն ինչ արված ա

Գալիս բարևում են ՔՊ-ականին, գնում ընտրության, դուրս գալիս ու ասում՝ շնորհակալ ենք, ամեն ինչ արված ա

Սիսիանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացու որոշում» կուսակցության 7-րդ համարը զբաղեցնող Մհեր Ազոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ՔՊ-ական թեկնածու Արմեն Հակոբջանյանն ընտրատեղամասի դիմաց ուղղորդում է քաղաքացիներին.

«Իրենց թաղի ընտրատեղամասի դիմաց կանգնած, հարևանները, բարեկամները գալիս բարևում են իրեն, գնում ընտրության, դուրս են գալիս ու ասում՝ շնորհակալ ենք, ամեն ինչ արված ա, նորմալ ա, ինչի՞ մասին ա խոսքը, ուղղորդումն էլ ո՞նց ա լինում», - ասում է Ազոյանը:

Նրա խոսքով՝ ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը բացահայտ կերպով օրենք է խախտում և ոչ մի բանից չի վախենում։