Քրդական ուժերի դուրսբերումը թուրքական սահմանի մոտակա տարածքներից ավարտված է․ Սերգեյ Լավրով

Քրդական ուժերի դուրսբերումը թուրքական սահմանի մոտակա տարածքներից ավարտված է․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիացի քրդերի ջոկատների դուրսբերումը ԱՄՆ կողմից թուրք-սիրիական սահմանային գոտուց, գործնականում ավարտվել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Լավրովը նաեւ նշել է, որ քրդերի համար սխալ է մտածելը, որ ամերիկյան կողմը մշտապես աջակցելու է իրենց։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, ամենից ողջամիտ տարբերակը եղած լուծումներից, քրդերի համար, Դամասկոսի հետ երկխոսության սկսումն է՝ հանուն կայունության եւ անվտանգության ապահովման ողջ Սիրիայում։ Այն նաեւ պետք է միտված լինի այն բանին, որ ավարտվեն սիրիական Սահմանադիր կոմիտեի աշխատանքները, որոնք կերաշխավորեն բոլոր ազգային խմբերի իրավունքները Սիրիայում։