Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ համատեղ ասուլիսը

Մեկնարկել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ համատեղ ասուլիսը

Սոչիում, Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումից հետո մեկնարկել է երեք առաջնորդների համատեղ ասուլիսը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  նախ շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Ռուսաստան ժամանելու եւ Ղարաբաղյան հարցի եւ ռեգիոնալ իրադրության քննարկման համար։ Պուտինը հանդիպումը գնահատել է չափազանց կառուցողական։ Մի շարք հարցերի շուրջ պայմանավորվել են․ ստեղծվելու են մեխանիզմներ մինչեւ տարեվերջ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի համար, եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա դրա համար։ Մյուս հարցը հումանիտար հարցերն են, որտեղ եւս առաջընթաց կա։ Խոսել են տնտեսական հարցերի մասին, որպես առաջին հարց երկաթուղու եւ ավտոճանապարհի ապաշրջափակման հետ է կապված։ Հաջորդ շաբաթ Մոսկվայում կհանդիպեն փոխվարչապետները եւ կամփոփեն այսօրվա պայմանավորվածությունների արդյունքները։