Կովերի վրա հավանաբար հոգեբանական ազդեցություն եք ունեցել

Կովերի վրա հավանաբար հոգեբանական ազդեցություն եք ունեցել

Ամուլսարի խնդրով այս պահին Ջերմուկում է գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպել է ջերմուկցիների եւ հարակից համայնքի բնակիչների հետ։

Նրանց ասել է, որ վաղն ինքը սկայպով կխոսի ԷԼԱՐԴ ընկերության ներկայացուցիչների հետ՝ հստակ պատասխաններ ստանալու տրված եզրակացության ոչ հստակ ձեւակերպումների մասով․«Իմ դիքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ ջուրն աղտոտվելու է, որ մեր օդը կեղտոտվելու է, խոտը, հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատի։ Բայց եթե պարզվի, որ պատուհանից մի «կռիշ» է երեւում, դա ուրիշ հարց է»,- ասել է նա։

Ջերմուկցիներից մեկը տեղեկացրել է, որ ունեն փաստ, որ կովերն այլեւս աղբյուրներից ջուր չեն խմում աղտոտվածության պատճառով, ինչին Փաշինյանը կատակել, թե, հավանաբար կովերի վրա հոգեբանական ազդեցություն եք գործել, դրա համար էլ ջուր չեն խմում ․«Էնքան ականջի տակ ասել եք Ամուլսարն առանց հանքի, էդ կովը ջուր կխմի՞»։