Ազգաբնակչությանը հորդորում ենք կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել

Ազգաբնակչությանը հորդորում ենք կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել

Հարգելի համաքաղաքացիներ,

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ:   

Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել։

Գյումրու քաղաքապետարան