Պարզաբանում AntiFake.am-ի նյութին

Պարզաբանում AntiFake.am-ի նյութին

Երեկ ամբողջ համացանցը ողողել էր AntiFake.am-ի մի ուսումնասիրություն, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ներկա եղել մի գործարանի բացմանը, որն արդեն գոյություն չունի։ Խոսքը՝ դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մերձավանում (Այ Էմ ՋԻ գրուպ) ՓԲԸ-ի կենցաղային տեխնիկայի գործարանի բացման մասին է։

AntiFake.am-ը ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ նման գործարան գոյություն չունի և գրանցված չէ Պետռեգիստրում։ 

Ստորև ներկայացնում ենք Այ Էմ ՋԻ գրուպ-ի պարզաբանումը․

«Ի պատասխան «antifake.am» կայքում՝ ս.թ. ապրիլի 18-ին հրապարակված «Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել մի գործարանի բացմանը, որը գոյություն չունի» հոդվածի՝ տեղեկացնում ենք, որ ընկերության վերաբերյալ հոդվածում ներկայացված տեղեկատվությունը մտացածին է ու չի համապատասխանում իրականությանը։

Տեղեկացնում ենք, որ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում /գրանցման վկայականի պատճեն կցվում է/ և գործում է Երկրագործների թաղամաս, 3 փողոց, թիվ 2, Մերձավան համայնք, 1139, Արմավիրի մարզ հասցեում:

Կից ներկայացնում ենք նաև ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ կառավարությանն ուղված N10326 նամակի պատճենը, որով խնդրում ենք ընկերությանը տրամադրել հարկային արտոնություններ /կցում ենք նաև նամակի պատճենը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում /կից ներկայացնում ենք համացանցում խանութի կողմից ապրանքանիշի գովազդը/, ինչպես նաև ապրանքների խմբաքանակն այս պահին գտնվում է Փոթի նավահանգստում:

Լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և օերնքով սահմանված ժամկետում հրապարակել տեղակտվությունը հերքող բոլոր փաստաթղթերը:

«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինություն»