Հարցեր, որոնք անհաղորդ էին իրական Հայաստանի հետ

Հարցեր, որոնք անհաղորդ էին իրական Հայաստանի հետ

Արմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի վերջնամասը ինչ որ մեմուարների հանրայնացում էր,  մենախոսություն, զղջումներ, հոգեկան տրավմանների մասին խոստովանություններ, չնայած պարզվեց, որ  այդ տրավմատիկ իրավիճակի պատճառը ո՛չ թե տրամաբանական աղետն էր, այլ սովորական, հանցավոր անփութություն հիշեցնող դեպք:
Բայց տպավորություն էր, որ ես մարդը ինչ որ հարցեր է տալիս իրեն ու փորձում պատասխաններ գտնել: 

Հարցեր, որոնք անտրամաբանական ու անհաղորդ էին իրական Հայաստանի հետ:
Հետաքրքիր է, ինքնահարցադրում անու՞մ է, որ եթե.

Ա. Իշխանության գալուց հետո չհայտարարեր, որ ինքը գնում է բանակցությունների սեփական կետից, հասկանալով, թե ոչ, (ենթադրաբար ոչ), որ դրան հաջորդելու է ոչ թե վախվորված Ադրբեջանի խնդրագրերը, այլ Մինսկի խմբի համանախագահ պետությունների տարակուսանքը:

Բ. Հարցնու՞մ է ինքն իրեն, որ այսօր ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե  քրեական գործ չհարուցեր ՀԱՊԿ -ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, կամ հարուցելուց առաջ տեղյակ պահեր իր գործընկեր Ռուսաստանի նախագահին: Հարցնու՞մ է  արդյոք, թե արդարացված էր քաղաքական տեսանկյունից քրեական գործերի հարուցումը ռուսական երկաթուղիների տեղական՝ դուստր ձեռնարկության վրա: Արդարացվա՞ծ էր արդյոք խորհուրդ տալ Լավրովին ադապտացվել ՀՀ նոր քաղաքական միջավայրին, կամ էլ Ռուսաստանի նախագահին դիմավորել հակառուսական Ռուսթավի հեռուստակայանի վրացի լրագրողի պրովակացիոն հարցից հետո և բնավ ոչ օդանավակայնում:

Գ. Արդարացվա՞ծ էին հուլիսյան դիրքային մարտերը, մղված մեկ բարձրունքի վերահսկողության համար ներկայացնել որպես ծնկի եկած ու ջախջախված թշնամին և Հայոց հզոր թագավորը տրամաբանության մեջ: Արդարացրել է Արցախը Հայաստան է և վերջ և արդյո՞ք  մեկ պահի՝ ամբոխների հմայված հայացքների  համար, արժե՞ր դրան հաջորդածը:

Եվ ի վերջո, թեև շարքը կարելի է երկար շարունակել, բայց ևս մեկն ու բավարարվենք դրանով, արդյո՞ք արժեր Շուշիի բարձրունքից հնչեցնել Արայիկ Հարությունյանի երդումներն ու խոստումները, որոնք այլևս իրականություն չեն դառնա: Ինչպես և իրականություն չեն դառնա Արայիկ Հարությունյանի այն նախընտրական կտերը, որ հնչեցին Մարտունիում, երբ մարդն ասում էր, որ թեև աշխարհում չգիտի մի դեպք , երբ հակառակորդից գրաված հողերը մնում են ընդմիշտ, բայց մենք այդպես էլ կանենք: Ինչպես ասում են՝ փորձանքը երկու ոտքով եկավ մեր դուռը...
էսօրվա  գրառումս մի քիչ էլ բոլշևիկների հետ կապ ունի, նրանք հենց այս օրը մտան Հայաստան և ինչպես Նիկոլը, նրանք էլ մերժեցին աշխարհակարգում ընդունված խաղի՝ գրված ու չգրված կանոնները»: