Կլինե՞ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ ըստ Աբրահամյանի

Կլինե՞ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ՝ ըստ Աբրահամյանի

Ոչ, լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում: Ու ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ  չեմ բացառում որոշակի սահմանափակ ճակատով գործողություններ ՀՀ այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: