Ահա եւ նորից հայտնվեցինք արտակարգ դրության պայմաններում։ Ոմանց մոտ այն ասոցացվում է բացառապես 2008 թվականի մարտի 1-ի հետ, երբ հետընտրական զարգացումների հետ կապված՝ 20-օրյա արտակարգ դրություն հայտարարվեց, եւ կյանքը մոտ 20 օրով պարալիզացվեց։ Բայց դա, այսպես ասած, լոկալ բնույթի իրավիճակ էր եւ պայմանավորված էր քաղաքական իրադրությամբ, որը գոնե մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ չէր սպառնում։ Եթե, իհարկե, բանտում գտնվելը չհամարենք կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիք։ Սակայն 20-օրյա արգելքները հաղթահարելու միջոցներ հասարակությունը գտավ։ Հենց այդ ընթացքում խիստ զարգացան ինտերնետ ռեսուրսները, սոցիալական ցանցերը, որոնք Հայաստանի իշխանությունների կողմից կառավարելի չէին։ Այնպես որ, մարդիկ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու ճանապարհները գտան՝ շրջանցելով արտակարգ դրության մասին հրամանագիրը։ Բայց այս իրավիճակն ինձ ավելի շատ հիշեցնում է ապրիլյան պատերազմի օրերը, երբ Արցախից, շփման գոտուց տագնապալի լուրեր էինք ստանում։ Դրանք, մի կողմից, հանրության բոլոր շերտերին էին վերաբերում, եւ մարդիկ ուղղակի մեզ խնդրում էին արագ աշխատել, շատ ինֆորմացիա տալ, իրազեկել, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր անզգույշ տեղեկատվություն, ամենաչնչին սխալ կարող էր մեծ խուճապի պատճառ դառնալ եւ վնասել բոլորիս։ Այդ օրերին մեր լրատվամիջոցներն աշխատում էին ուժերի առավելագույն գերլարումով եւ հսկայական պատասխանատվության բեռի տակ։ Մենք գիտակցում էինք մեր փոխանցած տեղեկատվության արժեքն ու նշանակությունը երկրի, հասարակության կյանքում։ Բայց նաեւ պարտավոր էինք կատարել այդ պարտականությունը՝ որքան էլ որ դա ինչ-որ անձանց ու կառույցների, առհասարակ՝ իշխանությանը հաճելի չլիներ։
Հասարակություն
Հետահայաց
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
×
❮
❯