Իրանցին Թուրքիայից լողալով  անցել է Արաքսը և ապօրինի հատել սահմանը 

Իրանցին Թուրքիայից լողալով  անցել է Արաքսը և ապօրինի հատել սահմանը 

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթանում է իրանցի սահմանախախտ  Մոհամադ Հոսեին Դայանիի դատաքննությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ձեռք բերելով և իր մոտ պահելով 0,242 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, 2018 թվականի հոկտեմբերի 14-ին լողալով անցել է Արաքս գետը և ժամը 06:00-ի սահմաններում, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության Արարատի մարզի Սուրենավան գյուղի սահմանային ուղեկալի պատասխանատվության հատվածով՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի 4/7 սահմանային նշանից 2 մետր դեպի հարավ ուղղությամբ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Թուրքիայի Հանրապետությունից անցնելով Հայաստան Հ և մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունը շրջանցելով ՀՀ պետական սահմանով տեղափոխել է վերոհիշյալ թմրամիջոցը, սակայն նույն օրը բռնվել է ՌԴ սահմանապահների կողմից: