Նիկոլ, լսու՞մ ես, Էդմոնը քեզ է սիրում

Նիկոլ, լսու՞մ ես, Էդմոնը քեզ է սիրում

Համացանցում շարունակվում է Էդմոն Մարուքյան-Արմեն Աշոտյան «սիրախաղը»։ Երեկ Մարուքյանը Աշոտյանին հիշեցրել էր, որ նա սիրելու բան չէ, այսօր էլ Աշոտյանը արձագանքել է Մարուքյանին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

«Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։

Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.

-Նիկոլ, լսու՞մ ես։ Էդմոնը ԻՆՁ չի սիրում։ Էդմոնը ՔԵԶ է սիրում»։