Գրիգորյանը «Կրասնոդարից» առաջարկ է ստացել

Գրիգորյանը «Կրասնոդարից» առաջարկ է ստացել

Championat.com-ի տեղելություններով՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցություններ է վարում «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալեցկու հետ։

Ըստ աղբյուրի՝ «Կրասնոդարի» ղեկավարությունը հայազգի մասնագետին ուզում է տեսնել «Կրասնոդարի» կանանց թիմի գլխավոր մարզչի դերում։ Այս պահին թիմի գլխավոր մարզիչը Տատյանա Զայցևան է։

Նշենք նաև, որ ռուսական մարզական մամուլում բազմիցս լուրեր են շրջանառվել, որ Գրիգորյանին նաև առաջարկել են Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։