Մեդվեդևը վիրավորել է Զելենսկուն

Մեդվեդևը վիրավորել է Զելենսկուն

Հոգեբույժները պետք է այս ապուշին կանխարգելիչ գանգուղեղային վիրահատություն անեն։ Քանի դեռ նա ավելի շատ դժբախտություն չի բերել իր ժողովրդին և մնացած բոլորին։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գաղափարը Արևմուտքի կողմից Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքի ջանքերով վերածվել է հրեշի, որի ձեռքերով կարող են ոչնչացնել մոլորակը: