Թուրքիան Ադրբեջանին նորագույն զինատեսակներ կմատակարարի

Թուրքիան Ադրբեջանին նորագույն զինատեսակներ կմատակարարի

Թուրքիան Ադրբեջանին, երկկողմ ռազմատեխնիկական գործակցության շրջանակներում, կմատակարարի նորագույն զինատեսակներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլին, ըստ Trend լրատվական գործակալության։

Ըստ հրապարակման, նման որոշում կայացվել է թուրք-ադրբեջանական ռազմավարական գործակցության խորհրդի 8-րդ նիստի ընթացքում, որը տեղի ունեցավ փետրվարի քսանհինգին Բաքվում, նախագահությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների։ Բացի այդ, ադրբեջանցի կուրսանտները կկարողանան Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում ուսանել եւ անցնել պատրաստություն։