Ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին հասցրել այդ վիճակին

Ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին հասցրել այդ վիճակին

15 օր առաջ Մուրացանի զինվորական հոսպիտալում տեսակցեցի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանին, իսկ այսօր ցավով տեղեկացա, որ նա մահացել է:

Շուրջ 4 տարի է, ինչ Մխիթարյանը գամված էր անկողնուն ու դա այն պատճառով, որ այս իշխանության ներմուծած բարքերի հետևանքով, հայ սպան դաժան ծեծի է ենթարկվել, իսկ այս ողբերգական միջադեպի հետևանքով միայն մեկ մարդ է կալանավայրում, այն էլ` եթե չեմ սխալվում, ընդամենը 5.5 տարվա ժամկետով:

Սա այն դեպքում, որ միջադեպին ներկա անձինք և սպայի հարազատները պնդում են, որ եղել է խմբային հարձակում, որոնց մասնակցել է այդ ժամանակվա մարզպետն ու նրա շրջապատը:

Ավելին, այս պահին, իշխանության հրահրմամբ, այդ ողբերգական միջադեպի գործով 3 վկայի նկատմամբ (2-ը` սպաներ են) «սուտ մատնության» հոդված է կարվում:

Այդ վկաների միակ «մեղքն» այն է, որ նրանք փորձել են կանխել հայ սպայի նկատմամբ հարձակումը, իսկ հետո իրենց ցուցմունքներով նշել, թե ովքեր և ինչպես են Արա Մխիթարյանին այդ վիճակի հասցրել:

Իշխանական համակարգը, յուրայիններին ամեն գնով պաշտպանելու նպատակով, մարտի է նետել իր անբարոյական ողջ գործիքակազմը:

Տիգրան Աբրահամյան