Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնում է.

«Մամուլը հեղեղված է ՔՊ-ական պաշտոնյաների հարազատների կողմից արձակված կրակոցների հետեւանքով զոհի եւ վիրավորների մասին տեղեկություններով։ Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցից ինձ հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված վիրավորներից 2 -ը ծայրահեղ ծանր վիճակում են, 3-րդի կյանքին վտանգ չի սպառնում (վնասվել է թոքը), ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկին արդեն տեղափոխում են Աստղիկ ԲԿ (բժիշկները, ցավոք, հույս չեն տալիս)։

Սահմանից դուրս թուրքն է կրակում, սահմանից ներս՝ նիկոլենք։