Էդմոն Մարուքյանը խռովել է փոխխոսնակներից

Էդմոն Մարուքյանը խռովել է փոխխոսնակներից

Մի փոքրիկ բան պատմեմ, աննշան թվացող, բայց ըստ էության կարևոր բան։ Ինձ հետ շատ է պատահել, ձեզ հետ էլ երևի, երբ մի տուն ենք գնում ու տան անդամները, ովքեր իրարից ինչ- ինչ պատճառով խռով են լինում, սկսում են իրար հետ խոսել, ժպտալ, ու դու չես իմանում, որ այդ մարդիկ մի քանի օր է՝ խռով էին իրարից։ Պատահել է, որ կինը կամ ամուսինը կամ տան այլ անդամներ խոստովանել են՝ դու որ չգայիր, մենք բարիշո՜ղը չէիք։ Նման դեպքում դու քեզ լավ ես զգում։ Դա հյուրին մեծարելու ձև է, ինչու չէ նաև իրենց լարվածությունը թոթափելու առիթ։

Այսօր Ազգային ժողովի ամբիոնից Էդմոն Մարուքյանը ելույթն այսպես սկսեց՝ հարգելի տիկին փոխխոսնակ, հարգելի ազգային ժողովի պատգամավորներ․․․ Լենա Նազարյանի կողքին նստած էին Ալեն Սիմոնյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Չէ, դա վրիպակ չէր․․․ Խորհրդարանի պատգամավորներն «բան գլխի ընկնողի պես» իրար նայեցին․․․ Մարուքյանը խռովել է․․․ Մի՞թե կարելի էր ողջ հանրության ներկայությամբ «ի ցույց դնել»,  թե դու ինչպես ես անտեսում, նուրբ եմ ասում, մյուս փոխխոսնակներին։