2022-ի աշնանը Արցախում տեղի է ունենալու «Ապագա Հայաստանը» նախաձեռնության համաժողովը

2022-ի աշնանը Արցախում տեղի է ունենալու «Ապագա Հայաստանը» նախաձեռնության համաժողովը

«Մայիսի 22-ին Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիաի նախարարությունից հրավեր ստացա մասնակցելու Ստեփանակերտում «Ապագա հայկականի» արցախյան ֆորումին, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հիմնահարցեր: Ի թիվս այդ հիմնահարցերի քննարկվեցին նաև ժողովրդագրական հարցեր: ֆորումին մասնակցեցին, ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունից, հասարակական կազմակերպություններից: Ներկա  էին հանրապետության նախագահը, պետական նախարարը, մի շարք բարձրաստիճան անձինք, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանից մի շարք հյուրեր: Ֆորումի նպատակն էր քննարկել Արցախում ստեղծված իրավիճակր, և՝ ինչ լուծումներ կարելի է գտնել, որպեսզի մի շարք ոլորտներում կարողանանք բարելավում արձանագրել: ֆորումի ընթացքում վեր հանվեցին հիմնախնդիրներ, որոնք պետք է բանավեճերի, քննարկումների և այդ քննարկումների արդյունքում ստացած վերլուծությունների և եզրահանգումների հիման վրա  առաջարկություններ ներկայացնելով կարգավորել: Քննարկում էինք նաև ֆակուլտատիվ ոլորտները, այսինքն լրացուցիչ ոլորտներ՝ մասնավորապես կրթությունը, աշխատանքը, անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուվացքների հարցը, համայնքների հարցը և մի շարք այլ հարցեր»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության իրավաբան-մեթոդաբան Պարույր Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ անդրադարձ է եղել նաև մի շարք ծրագրերի՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», «Ուժերը հավաքելու և մեջքը ուղղելու ժամանակն է», «Արցախ վերադարձ», «Մնում ենք Արցախում» և մի շարք այսպիսի անկյունաքարային թեզերի:
«2022թվականի աշնանը տեղի է ունենալու «Ապագա Հայաստանը» նախաձեռնության համաժողովը, որը իր շուրջ համախմբելու է շուրջ 200 մասնակիցների և առաջատար փորձագետների Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն են ունենալու բաց քննարկում ծավալելու «Ապագա Հայաստան» նախաձեռնության նպատակների կյանքի կոչման հնարավոր քաղաքականության ու ծրագրերի շուրջ և ներկայացնելու առաջարկություններ իշխանությունների և հասարակական կազմակերպություններին ինչպես մեր երկու հանրապետություններում, այնպես էլ Սփյուռքում: Նպատակը հենց ֆորումի դա էր, որ այդ քննարկումների արդյունքում ստացած մեր առաջարկությունները փորձենք ներկայացնել  իշխանություններին, հասարակական, միջազգային կազմակերպություններին,  ինչու չէ, նաև հասարակության լայն շերտերին հրավիրել այդ հարցերի շուրջ, որպեսզի հասարակության լայն շերտերը ևս ներգրավվեն և փորձեն իրենց առաջարկությունները ներկայացնեն համապատասխան լուծումները կարգավորելու համար, որովհետև  հենց ժողովրդագրական խնդիրներին անդրադառնալով մի շարք հարցեր կկարողանանք  կարագավորել»,-ասաց Պարույր Մարտիրոսյանը: