Հիվանդանոցում կռվել են հիվանդն ու կրտսեր բուժքույրը

Հիվանդանոցում կռվել են հիվանդն ու կրտսեր բուժքույրը

Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգի Ելիզավետինսկի հիվանդանոցում հիվանդ ու կրտսեր բուժքույրը մեկմեկու մազ են քաշել ու ծեծկռտուք սարքել։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Ըստ հաղորդման, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, հիվանդանոցի մուտքի մոտ։ Հիվանդը դժգոհ է եղել եւ կոնֆլիկտը դրանից է սկսվել։ Լսելի են եղել բարձր ձայներ, անեծքներ, գոռգոռոց։ Ծեծկռտոցը տեղի է ունեցել մյուս բուժաշխատողների աչքի առաջ, սակայն նրանք չեն խառնվել միջադեպին։