Մահմուդ Աբբասը հրաժարվել է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից

Մահմուդ Աբբասը հրաժարվել է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից, ի պատասխան Թրամփի կողմից արված այն հայտարարության, թե առաջիկայում հրապարակվելու է Մերձավորարեւելյան կարգավորման պլանը։

Al-Watan Voice-ի փոխանցման համաձայն, Մահմուդ Աբբասը հրաժարվել է որեւէ բանակցություններ վարել ամերիկյան վարչակազմի հետ եւ նույնիսկ մերժել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույց ունենալ։

Նշենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսօր՝ հունվարի 28-ին, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարելու է Մերձավորարեւելյան կարգավորման մասին իր պլանի մասին։