Երկաթուղային վթար. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Երկաթուղային վթար. կան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ

Եգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Al Arabiya-ն հաղորդում է, որ կա 8 զոհ: Էլ-Մանսուրից Կահիրե ուղևորվող գնացքը վթարվել է Կալյուբիա նահանգում:

Ըստ նահանգապետի գրասենյակի տարածած տեղեկատվության, ռելսերից դուրս է եկել 8 վագոն:

Նշենք, որ մարտի 26-ին Եգիպտոսի Սոհանգ նահանգում ևս գնացքների վթար էր տեղի ունեցել: Այդ ժամանակ երկու գնացք բախվել էին իրար, ինչի հետևանքով զոհվել էր 19, վիրավորվել 185 մարդ: