Ղազախստանն ունի նոր վարչապետ․ ով է նա

Ղազախստանն ունի նոր վարչապետ․ ով է նա

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ալիխան Սմայիլովին նշանակել է Ղազախստանի վարչապետ։ Ով է նա։ Սմայիլովը ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 18-ին, Ալմաթիում։ Ավարտել է Ղազախական պետական Ալ-Ֆարաբիի անվան համալսարանի «կիրառական մաթեմատիկա» բաժանմունքը։

96 թվականին ավարտել է մենեջմենթի, տնտեսագիտության եւ կանխատեսման ղազախական ինստիտուտը, որը գործում է ղազախական պետության նախագահին կից, ստացել է պետական կառավարման համակարգի մագիստրոսի որակավորում։

93-99 թվականներին աշխատել է «Ա-ինվեստ» ներդրումային-մասնավորեցման հիմնադրամի գլխավոր մասնագետ։ Աշխատել է նաեւ այլ մարմիններում, 99-2003 թվականներին ղեկավարել Վիճակագրության գործակալությունը, 2003 թվականին դարձել Ղազախստանի փոխվարչապետ, 200-06 թվականներին ղեկավարել է ղազախական ապահովագրական պետական գործակալությունը, 2006-09 թվականներևին զբաղեցրել է Ղազախստանի ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, հանդիսացել «Կազարգո» ընկերության ղեկավարը։

Եղել է նաեւ Ղազախստանի նախագահի օգնականը, աշխատել որպես Ղազախստանի ֆինանսների նախարար։ Առաջին դասի խորհրդական է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։