Ծառուկյանի ընտանիքը Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել

Ծառուկյանի ընտանիքը Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել

Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»։

Գրառմանը կցած ֆիլմում Ծառուկյանը նշում է, որ միայն արձանը պետք է ունենա 33 մ բարձրություն։ Նման նախաձեռնությունը, ըստ Ծառուկյանի, հույսով ու լույսով կլցնի հայ ժողովրդին։ Հաղթողին նա խոստանում է մեծ պաևգևատրում։