Հերթական ապօրինի աղբավայրը

Հերթական ապօրինի աղբավայրը

«Երկիր ծիրանիի» նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու իր համախոհները բավականին մեծ աղբավայր են հայտնաբերել Շենգավիթ վարչական շրջանում' բնակելի տների հարևանությամբ:

«Շենգավիթ վարչական շրջանում, Ներքին Չարբախի 15-րդ փողոց, անմարդկային, 21-րդ դարին ոչ հարիր պայմաններում են ապրում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ։ 
Ապօրինի աղբավայրից վեր են բարձրանում նեխած  աղբակույտերից առաջացող վտանգավոր գազեր, թույներ, շուրջ բոլորը վխտում են թափառող կենդանիներ, կարիճներ, ճանճեր, մոծակներ։ Չկա լուսավորություն, ասֆալտին իսպառ բացակայում է, աղբաման ընդհանրապես տեղադրված չէ»։

Մեզ հետ զրույցում Սոնա ղեկյանը ասեց․

«Բնակիչներին տուգանում են աղբահանության վարձավճարները ժամանակին չվճարելու համար, սակայն աղբահանություն չի կատարվում և բնակիչները հրաժարվում են այս պարագայում վարձավճարները մուծել։ Սակայն պատրաստ են աղբամաններ տեղադրելուց և աղբահանություն կատարելու պարագայում կատարել վճարումներ` նախատեսված կարգով մատուցված ծառայությունների դիմաց»։