Հանգուցյալ Օլեգ Տաբակովը մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների մեջ

Հանգուցյալ Օլեգ Տաբակովը մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների մեջ

Ռուս մեծ դերասան, ռեժիսոր Օլեգ Տաբակովի նախկին ուսանողուհին՝ դերասանուհի Ելենա Անտոնենկոն հանգուցյալ դերասանին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ, երբ սովորելիս է եղել Մոսկվայի գեղարվեստական դերասանական թատրոնում։ Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Կնոջ խոսքով՝ դեռ մինչև ընդունելությունը դերասանն իրեն առաջարկել է մերկացնել կուրծքը՝ խոստանալով, որ «ոչինչ չի անի»։ «Նրանք,ովքեր կախված էին իրենից և ցանկանում էին կարիերա անել, համաձայն էին շատ բաների։ Եթե նրա ասածով չլիներ,նա կարող էր կարիերաներ կոտրել »,- ասել է Անտոնենկոն։

Նա հավելել է, որ ռեժիսորից անպարկեշտ առաջարկներ արվում էին էին նաև իր կուրսընկերուհուն՝ Օլգա Տ․-ին, իսկ նա վրեժխնդիր լինելու համար սկսեց հանդիպել Տաբակովի որդու՝ Անտոնի հետ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարը շատ ցավագին է արձագանքել այդ իրավիճակին և ուսանողուհուն հեռացրել է՝«մասնագիտական անհամապատասխանության» պատճառով։ Հանգուցյալ դերասանի  հարազատները, մտերիմ ընկներները այս մեղադրանքները դեռ չեն մեկնաբանել։