«Գործ տվողի» օրենքը պատգամավորը գործի է դրել գործընկերոջ հանդեպ

«Գործ տվողի» օրենքը պատգամավորը գործի է դրել գործընկերոջ հանդեպ

Քիչ առաջ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից կոչ արեց բոլորին օրինակ վերցնել Համազասպ Դանիելյանից, ով մի քանի օր առաջ օդանավակայանում  լուսանկարել է պատգամավորի վարորդին «երկրորդ գծում» կանգնած եւ հաղորդում տվել համապատասխան մարմիններին։

Զոհրաբյանը պատմեց, որ Փարիզից վերադառնալիս է եղել, վարորդը կայանատեղիում տեղ չլինելու պատճառով կայանել է «երկրորդ գծում»։

Հիշեցնենք, որ ավտոճանապարհային խախտումները լուսանկարահանելու եւ առցանց համակարգով իրավապահներին ուղարկելու մասին օրենքը խորհրդարանն ընդունեց մի քանի շաբաթ առաջ, հեղինակը իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է։

Հ.Գ. Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո Համազասպ Դանիելյանը մոտեցել է նրան, տեղեկացրել՝ որ ինքն անձամբ չի նկարել, իրեն տրամադրել են տեսանյութը, և, այո, ինքը փոխանցել է համապատասխան մարմիննեին, ու ասել է, որ եթե որևէ մեկը ուզում է, որ ինքը օրինապաշտ քաղաքացի չլինի, նա օրինապաշտ է ։