Մեր հեղինակ Վահրամ Աթանեսյանը նշում է իր 60-ամյակը

Մեր հեղինակ Վահրամ Աթանեսյանը նշում է իր 60-ամյակը

Դեկտեմբերի 7-ին իր ծննդյան 60-ամյակն է նշել «Հրապարակի» հեղինակ, լրագրող, վերլուծաբան, մանկավարժ, հասարակական֊քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը։ 

Վահրամ Աթանեսյանը 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ 1989-1994 թվականներին աշխատել է «Ազատ Արցախ» թերթի խմբագրությունում, 1992-1994 թվականներին եղել է գլխավոր խմբագիրը, իսկ 1995-1996 թվականներին՝ «Մարտիկ» թերթի գլխավոր խմբագիրը։ 1994-1995 թվականներին եղել է ԼՂՀ Կառավարությանն առընթեր լրատվության և մամուլի դեպար­տամենտի բաժնի վարիչ, 1998֊2000 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, 2001-2012 թվականներին՝ «Հայրենիք» թերթի հիմնադիր-խմբագիր։

Արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների՝ ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ (2002),
ՀԺՄ «Ազդարար» մրցանակ (2011),
ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (2011)։

«Հրապարակի» ողջ անձնակազմը շնորհավորում է Վահրամ Աթանեսյանին՝ մաղթելով քաջ առողջություն և նորանոր վերելքներ։