Վորոնեժում չեղարկվել են բոլոր միջոցառումները․ նոր զարգացումներ

Վորոնեժում չեղարկվել են բոլոր միջոցառումները․ նոր զարգացումներ

Վորոնեժի մարզային իշխանությունները որոշել են չեղարկել առաջիկա բոլոր հանրային միջոցառումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

«Մենք որոշում ենք կայացրել չեղարկել Վորոնեժի մարզում կայանալիք բոլոր զանգվածային միջոցառումները։ Վիճակը կայուն է։ Կենսապահովման բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն հունով»,- գրել է նա։

Նահանգապետը մարզի բնակիչներին և հյուրերին կոչ է արել պահպանել հանգստություն և հանդարտություն։