Samsung-ը կարող է իր նոր գաջեթը ներկայացնել օնլայն ռեժիմով 

Samsung-ը կարող է իր նոր գաջեթը ներկայացնել օնլայն ռեժիմով 

Հարավ-կորեական Samsung Electronics ընկերությունը ամենայն հավանականությամբ իր նոր սմարթֆոնը կներկայացնի օնլայն պրեզենտացիայի ռեժիմով։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Օնլայն պրեզենտացիայի որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակի առկայությունը։

Հիշեցնենք, որ Samsung-ն ամեն տարի իր նոր ապրանքները ներկայացնում էր մասշտաբային միջոցառման ժամանակ Նյու-Յորքում, սակայն այս անգամ դա կարող է դառնալ պատուհաս համավարակի տարածման տեսակետից։Սպասվում է, որ օնլայն պրեզենտացիայի ժամանակ բացի սմարթֆոններից, կներկայացվեն նաեւ այլ գաջեթներ։