Ինչպես հաղթահարել բաժանարար գծերը․ Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Ինչպես հաղթահարել բաժանարար գծերը․ Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1. Պահպանել եւ կատարելագործել շրջապատող աշխարհը

Կառուցելով կյանքը համահունչ Աստծո օրենքի բարոյական պահանջների, Եկեղեցու միջոցով ամրապնդվելով Աստվածային շնորհի զորությամբ, քրիստոնյան, հաղթահարելով չարն ու սուտը ինքն իր մեջ եւ իր շուրջը, ի վիճակի է ստեղծելու հավիտենական եւ անանց արժեքներ՝ բարություն, սեր, խաղաղություն եւ արդարություն։ Այդ արժեքների ստեղծարարությունը մարդուն վեհացնում է, դարձնում է կյանքը ավելի լուսավոր եւ երջանիկ։ Կոչված լինելով ոչ միայն անհատական կատարելագործման, այլնաեւ մեր շրջապատող աշխարհը կատարելագործելու, մենք պետք է հստակ ընկալենք մեր շուրջը կատարվողը, միջամտելով այն ամենին, ինչը կանխում է չարն ու բազմապատկում բարին։

 

2. Ինչպես հաղթահարել բաժանարար գծերը

Եկեղեցին իր խոսքն է տարածում եւ իր առաքելությունն իրականացնում շրջապատող աշխարհում։ Որքան բաժանումներ կան այնտեղ եւ հակասություններ նման նրանց, որ առկա էին հրեաների եւ հեթանոսների միջեւ /համեմատ․ Եփես․ 2։14/։ Բազմաթիվ բաժանումներ կան իդեալների եւ քաղաքական համոզմունքների հիմքով, մարդկանց տնտեսական կարգավիճակի տարբերությունների պատճառով, ինչպես օրինակ՝ հարուստներ եւ աղքատներ։ Կան սոցիալական, մշակութային, լեզվական բաժանումներ։ Ինչ տեսակ բաժանում ասես, որ չկա։ Իսկ քարոզիչը տարածում է իր բարի լուրը, հրավիրելով այդ պառակտված աշխարհին մուտք գործել եկեղեցական անդաստան, այսինքն թե՝ քանդել առկա բաժանարար գծերը։ Իսկ ինչպես է դա հնարավոր։ Իսկ գուցե այս ամբողջը երեւակայություն է եւ Եկեղեցին ի վիճակի չէ քարոզչություն տանել, որը կհաղթահարի մարդկային այդ ողջ բաժանումները։ Աստծո Խոսքը սակայն, եւ եկեղեցական կյանքի փորձառությունը վկայում է այն մասին, որ դա հնարավոր է․ «Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զօրացրեց» /Փիլիպ․ 4։13/։ Իսկ ինչ է պետք անել, որ մարդիկ միավորվեն մեկ ընդհանրականության մեջ, դառնան մեկ ամբողջություն, չնայած նրանց տարբերություններին։ Դրա համար պետք է մարդկանց մատուցել Քրիստոսի Ավետարանը կենդանի, արդիական կերպով, ոչ թե պարզապես կրկնել դարեր առաջ դեռ ձեւակերպված բանաձեւումները, այլ ասել այնպիսի խոսք, որը կկարողանար օգնել հասկանալու նրան, ում մենք դիմում ենք մեր խոսքով, որ միայն Քրիստոսով է, որ հաղթահարվում են ոչ միայն բաժանարար գծերը, այլ նաեւ ձեռք է բերվում կյանքի լիալրությունը։

 

3. «Միմյանց հետ եղե՛ք քաղցր, գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ» (Եփես. 4, 32)

Տերն ի վիճակի է փրկելու ցանկացած մեղավորի, նույնիսկ նրան, ում հասարակությունն ի վիճակի չէ ներելու։ Աստված փրկում է հանցագործներին, որոնց հասարակությունը մեկուսացնում է։ Եվ մենք գիտենք դեպքեր, երբ ազատազրկումից ազատ արձակված մարդիկ փոխում են իրենց կյանքն այն աստիճան, որ դառնում են օրինակ այլոց համար։ Աստծո զորությունը տարածվում է բոլորի վրա, քանի որ Նրա խոսքով է, որ անձրեւը թափվում է եւ արդարների վրա եւ մեղավորների, արեւը փայլում է եւ արդարների վրա, եւ մեղավորների /համեմատ․ Մատթ 5։45/։ Եվ Աստծուն հաճելի մարդկանց ուժը կայանում է նրանում, որ նրանք օգնում են մեղավոր մարդկանց տեսնել Աստծո ողորմածությունն ու սերը, որը հաճախ մենք ի վիճակի չենք լինում փոխանցել մարդկանց։ Մենք կարող ենք խոսել սիրո մասին, իսկ երբ հարկ է լինում գործադրել ջանքեր, ապա հազար ու մի պատճառաբանություն ենք մեջտեղ բերում, ներառյալ նաեւ այսպիսիք, իսկ արդյոք այդ մարդն ընդհանրապես արժանի է, որ նրա հետ խոսենք ընդհանրապես, կամ օգնենք, չհաշված դեռ այն, որ վշտակից էլ պետք է լինենք ․․․․ Մենք պետք է ի զորու լինենք ներելու մեղավորներին եւ չդատելու մարդկանց։ Մենք պետք է ի զորու լինենք չնայելով դեմքերին, բարիք գործել ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր մեր հանդեպ են բարիք գործում, ոչ միայն նրանց հանդեպ, ովքեր արդար են երեւում մեր աչքին, այլ նաեւ նրանց, ովքեր այդպիսին չեն երեւում։ Հենց սա է նշանակում առ մերձավորը ցուցաբերելիք սիրո մասին Քրիստոսի պատգամները կատարել, որի միջոցով ճանաչվում է Ինքն Աստված եւ որի միջոցով մարդը մուտք է գործում Աստվածային կյանքի մետ, չկտրվելով երկրային կյանքից, այլ տարածվում դեպի հավիտենականություն։