Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական շանս ունեն․Դոնֆրիդ

Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու պատմական շանս ունեն․Դոնֆրիդ

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսված և ավելի քան 30 տարի տևած հակամարտությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև կա երկարաժամկետ խաղաղության հասնելու պատմական հնարավորություն: Այս մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։

«Երբ սկսվեցին բախումները, մենք անմիջապես ձեռնամուխ եղանք ռազմական գործողությունների դադարեցմանը։ Այդ միջադեպը բոլորիս հիշեցրեց իրավիճակի զգայունության և կայուն ու համապարփակ խաղաղության համաձայնագրի կարևորության մասին»,- ասել է պաշտոնյան՝ անդրադառնալով սեպտեմբերյան դեպքերին։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ի ջանքերի արդյունքում Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին Հայաստանին է վերադարձել 17 ռազմագերիների, որոնք գերի էին ընկել հենց սեպտեմբերյան էսկալացիայի ժամանակ։ Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ողջունում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսությունը և նշել, որ Վաշինգտոնը պատրաստ է այդ հարցում ևս համագործակցել կողմերի հետ։ Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը ոչ միայն կարևոր քայլ է, այլև բխում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։