Նախ վիճել է, հետո՝ ներողություն խնդրել

Նախ վիճել է, հետո՝ ներողություն խնդրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այսօր ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած վիճաբանությունից հետո ներողություն է խնդրել նրանից։

Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։ Նա խոստովանել է, որ իրեն անվայելուչ է պահել, երբ քննարկվել է գազի տրանստպորտայնացման հարցը։ «Վատ ձեւով հանդես եկա ու հետո ներողություն խնդրեցի այսօրվա հանդիպման տանտիրոջից։ Շատ պոռթկուն բացատրություն էր, բայց ես չէի ուզի, որ դուք իմանայիք այդ մասին»,- պարզաբանել է Լուկաշենկոն։