Սպիտակ ռեփի գոյությունը չի ճանաչել

Սպիտակ ռեփի գոյությունը չի ճանաչել

Երաժիշտ Ռոբերտո Լորուսոն հրապարակվել է մինչ այդ անհայտ հարցազրույց «Նիրվանա» խմբի ղեկավար Կուրտ Կոբեյնի հետ։ Հարցազրույցը ձայնագրվել է 1991 թվականի սեպտեմբերի 20-ին Կանադայի Տորոնտո քաղաքում։ Ինչպես հաղորդում է «Лента.ру»-ն, Լորուսոն խոստովանել է, որ երկար ժամանակ չի համարձակվել հրապարակել ձայնագրությունը, քանի որ այն համարել է ամոթալի։

Ի դեպ այն ժամանակ, երբ տեղի է ունեցել հարցազրույցը, Լորուսոն եղել է ուսանող, եւ աշխատակցել է ուսանողական ռադիոյին։ Հարցազրույցում Կոբեյնը իր վերաբերմունքն է հայտնել ռեփի հանդեպ։ «Ես ռեփ երաժշտության ֆանատ եմ։ Ես հարգում եմ ռեփը որովհետեւ այն համարվում է քիչ երաժշտական տեսակներից մեկը, որը պահպանել է իր յուրահատկությունը։ Պետք է ասեմ, որ ես սպիտակամորթ մարդկանց ռեփ երաժշտությունը պարզապես չեմ ընդունում։ Դա սպիտակների երաժշտությունը չէ։ Մենք չենք կարող կարդալ կամ պարել ռեփ այնպես, ինչպես սեւերը»,- հայտարարել է Կուրտը։

Հիշեցնենք, որ Կուրտ Կոբեյնը 1994 թվականին հայտնաբերվել է մահացած իր տանը՝ Սիեթլում։

Պաշտոնական վարկածի համաձայն, երաժիշտն ինքնասպան է եղել։