Ինչո՞ւ է հարցաքննվում Աշոտյանը

Ինչո՞ւ է հարցաքննվում Աշոտյանը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը րոպեներ առաջ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այս պահին գտնվում է Երեւանի քննչական վարչությունում․

«Արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի եւ այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաեւ կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է նշանակում կարճատեւ ընտրարշավից կտրել Հանրապետականի քարոզչության պատասխանատուին եւ գործող վարչակարգի հիմնական քննադատներից մեկին։ Մի բան պարզ է՝ լավ եմ աշխատում»,- գրել է Աշոտյանը։