Ջրհեղեղ Իրաքում. կան զոհեր

Ջրհեղեղ Իրաքում. կան զոհեր

Տեղացած տեղատարափ անձրեւները ինչպես Սաուդյան Արաբիայում, այնպես էլ Իրաքում դարձել են հեղեղումների պատճառ, որոնք իրենց հերթին մարդկային զոհերի պատճառ են դարձել։

Ինչպես հայտնում է AFP-ն, վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարության հրապարակած տվյալները, ջրհեղեղների հետեւանքով 21 մարդ է զոհվել։ Al Mayadeen հեռուստատեսությունն էլ հաղորդել է, որ բացի զոհերից, նաեւ մոտ 200 մարդ ստացել է մարմնական տարբեր ծանրության վնասվածքներ։