Գնել է դիպլոմ եւ դարձել հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Գնել է դիպլոմ եւ դարձել հիվանդանոցի գլխավոր բժիշկ

Ռուսաստանում տղամարդը գնել է դիպլոմ եւ դարձել մի ամբողջ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Դեպքը տեղի է ունեցել Վոլգոգրադի մարզում։ Հայտնի է, որ տղամարդն իր կեղծ դիպլոմով գրեթե մեկ տարի աշխատել է որպես Մեդվեդեւսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

Մասնագիտությամբ բժիշկ-պեդիատոր տղամարդը դիմել է հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։ Սակայն դրա համար հարկավոր էր, որ նա լիներ վիրաբույժ։ Եւ ահա նա ներկայացրել է դիպլոմ, որը թույլ է տվել իրեն որպես վիրաբույժ աշխատել։ Այս կերպ նա հունվարից սկսել է աշխատել որպես հիվանդանոցի գլխավոր բժիշկ։

Սակայն գրեթե մեկ տարի անց իրականացված գերատեսչական ստուգումները պարզել են, որ իրականում նա նման որակավորում չունի եւ կեղծ դիպլոմ է ներկայացրել։ Կեղծ-վիրաբույժին հեռացրել են աշխատանքից։ Ի դեպ, իր աշխատած ժամանակում նա երբեք վիրահատություններ չի կատարել։