Խոստովանել է, որ գաղտնի ամուսնացել է

Խոստովանել է, որ գաղտնի ամուսնացել է

Ջասթին Բիբերը խոստովանել է, որ գաղտնի ամուսնացել է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Բիբերն իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որտեղ իր հարսնացու Հեյլի Բոլդուինի հետ է։ Նկարը մակագրել է «Ես հիանալի կին ունեմ» մակագրությամբ։ Միաժամանակ այս ամենին, Հեյլին իր էջում փոփոխություն է արել եւ ազգանունը դարձրել «Բիբեր»։ Սա առաջին ապացույցն էր այն ասեկոսեների, որ զույգն ամուսնացել է գաղտնի։

Հիշեցնենք, որ դեռ հոկտեմբերին Daily Mail-ը գրել էր, որ զույգին տեսել են Բեւերլի Հիլզի եկեղեցում։ Հետո արդեն ականատեսները հրապարակել են լուսանկարներ, որտեղ Բիբերն ու Բոլդուինը իրենց համար տուն են ընտրում։